Շատ սխալներ արել ենք, բայց դրանք այնպիսին չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա. Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց դրանք այն աստիճանի, բոլոր ոլորտներում չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ կառավարությունը հրաժարական չի տալիս:

«Օրինակ՝ տնտեսական ոլորտը, չենք կարող ասել՝ ձախողվել է, որովհետև այդ ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, հետո նաև պատերազմական իրավիճակով: Այսինքն՝ այստեղ ֆորսմաժորային իրավիճակի հետ գործ ունենք», – նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե ստորագրված տխրահռչակ փաստաթուղթը բավարար պատճառ չէ՞ հրաժարականի համար՝ Թունյանը պատասխանեց. «Եթե հիմնավորեք, որ այլ կառավարության դեպքում այլ արդյունքներ էին լինլու և որ ցույց տան, որ այդ փաստաթուղթը պայմանավորված է կոնկրետ կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ պատերազմել ենք Ադրբեջանի, Թուրքիայի դեմ և 25 տարի սպառազինության և այլ առումներով հետ ենք մնացել, կհամաձայնեմ, որ դա մեր մեղքն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: