Նոյեմբերի 24-ին լրացավ դիմումս հետ վերցնելու վերջնաժամկետը և այդ օրից ի վեր այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր չեմ. Գայանե Աբրահամյան

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մանդատը վայր դրած պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, օրեր առաջ հայտարարել էի պատգամավորական մանդատս վայր դնելու մասին, ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգի նոյեմբերի 24-ին լրացավ դիմումս հետ վերցնելու վերջնաժամկետը եւ այդ օրից ի վեր այլեւս ՀՀ Ազգային ժողովի ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԵՄ։

Ինչպես դեռեւս սեպտեմբերի 25-ին էի գրել. (երբ, ՍԴ նոր անդամների ընտրության հարցում ունենալով սկզբունքային անհամաձայնություն, որոշում էի կայացրել հրաժարվել մանդատից) չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։

Սեպտեմբերի 27-ին մանդատից հրաժարվելու դիմումս հետ վերցրեցի բացառապես մեկ պատճառով` պատերազմի օրերին աշխատել եւ իմ ունեցած լծակներն ու կարողությունները, հատկապես խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, լավագույնս կիրառել եւ ծառայեցնել ի շահ հայրենիքի։

Սակայն պատերազմից եւ զինադադարի խայտառակ ու ողբերգական հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս։ Սա որեւէ կերպ փախուստ չէ պատասխանատվությունից, ավելին` փախուստ չէ հսկայածավալ աշխատանքից, հումանիտար աղետի հետեւանքները չեզոքացնելու գործում ներգրավված եմ եղել առաջին իսկ օրվանից եւ շարունակելու եմ` անկախ կարգավիճակից, սակայն այս իրավիճակում Ազգային ժողովի մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում։

Իմ հասարակական գործունեությունը մանդատ ստանալուց ի վեր չի մեկնարկել, ես գործել եմ տասնյակ տարիներ որպես լրագրող, որպես հասարակական կառույցի ղեկավար եւ առաջիկայում էլ շարունակելու եմ աշխատանքս ի շահ պետության զարգացման եւ մեր հասարակության բարօրության։

Այսօր ամենակարեւոր ու հրատապ հարցը տնավեր դարձած արցախցիների սոցիալական խնդիրներն են, որոնցով սկսել եմ զբաղվել պատերազմի առաջին իսկ օրվանից, հետագայում ավելի ինստիտուցիոնալ մակարդակով կապահովենք կյանքի որակի բարձրացում։

Սակայն իմ հիմնական գործունեությունն առաջիկա տարիներին, որպես խիստ առաջնահերթություն, միտված է լինելու վիրավոր զինվորների վերականգնմանը` կրթական ու վերապատրաստման, կարողությունների զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով, որպեսզի հազարավոր երիտասարդներ, որոնք իրենց առողջությունն են զոհել հանուն հայրենիքի, լիարժեք կյանք վերադառնան եւ ունենան նոր արժեք ստեղծելու հնարավորություն։

Առաջիկայում կներկայացնեմ այս մեկ տարվա գործունեությանս հաշվետվությունը, ֆինանսական դրության մասին հայտարարագիրս հրապարակային է, բայց եւս մեկ անգամ պարզաբանեմ, որ 2020 թվականին ՄԱՐՏ ամսից ի վեր որեւէ պարգեւավճար չեմ ստացել, բացառությամբ սեպտեմբերի 21-ին` Անկախության տոնի կապակցությամբ (ի դեպ, շեշտեմ, որ պատգամավորական պարգեւավճարը մշտապես կազմել է ոչ ավել քան աշխատավարձի 30 տոկոսը` շուրջ 140 հազար դրամ)։
Կից մեկնաբանության մեջ` ԱԺ-ում վերջին ելույթս եւ նախկինում մանդատից հրաժարվելու տեքստը»։