Մեկ կուսակցությամբ խորհրդարանը Վրաստանում. ինչ է սպասվում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Դեկտեմբերին Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը կսկսի իր աշխատանքը։

Դեկտեմբերի 19-ը վերջին ժամկետն է, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հայտնի 2020-ի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ նախնական արդյունքների` իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48,22%-ը։ Ընդդիմադիր  «Միացյալ ազգային շարժում. Ուժը միասնության մեջ է» խմբակցությունը`  27,18% ձայն։

Բացի այդ` 1%-անոց շեմը հաղթահարել է ևս 7 կուսակցություն։ 2-րդ փուլ էր  նշանակված 17 ընտրատարածքում. ընդդիմությունը, սակայն, հրաժարվեց մասնակցել։

Առաջին նիստը

Խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարելուց ոչ ուշ, քան 10 օր անց  Այն կբացի Վրաստանի  նախագահը։ Ընդդիմությունը ներկա չի լինի։ Նոր խորհրդարանը լիարժեք իրավասություններ է ստանում ամբողջ կազմի 2/3-ի դեպքում, այսինքն 100 պատգամավորի իրավասություններն ընդունելուց հետո։

Ընդդիմության բոյկոտը 

Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ընտրությունների արդյունքներով խորհրդարան են մտնում, պաշտոնական փաստաթուղթ են ստորագրել` մանդատներից հրաժարվելու մասին.

«Մենք` ընդդիմադիր կուսակցությունները, որոնց արդյունքները կեղծվել են, հրաժարվում ենք խորհրդարանական մանդատներից ու կձեռնարկենք բոլոր քաղաքական ու իրավական քայլերը` «դե յուրե» և «դե ֆակտո» այսպես կոչված «խորհրդարան» չմտնելու համար»,- ասված է հայտարարությունում։

Ընտրությունների արդյունքում «Միացյալ ազգային շարժումը» խորհրդարանում 35 տեղ է ստացել, «Եվրոպական Վրաստանը»` 5, 4-ական մանդատ ունեն «Լելոն Վրաստանի համար», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Հայրենասերների դաշինք» և «Գիրչի» կուսակցությունները։ «Քաղաքացիներ» կուսակցությունը 2 տեղ է ստացել,  «Լեյբորիստական կուսակցւթյունը»` 1 մանդատ։

Ինչ որոշումներ կարող է կայացնել նոր խորհրդարանը

«Վրացական երազանքը» նոր գումարման խորհրդարանում ստացել է 90 մանդատ, կուսակցական ցուցակով` 60, 30-ը` մեծամասնական ընտրատարածքներից։ Սա նշանակում է, որ կուսակցությունը միանձնյա չի կարող.
• սահմանադրություն փոխել,
• նախագահին իմպիչմենտ հայտարարել,
• տարածքային ամբողջականության հետ կապված սահմանադրական օրենք ընդունել,
• գյուղատնտեսական հողերի հետ կապված օրենք ընդունել,
• պետության տարածքային ամբողջականության կամ պետական սահմանի փոփոխության մասին օրենք փոփոխել կամ չեղարկել։

Ինչ վերաբերում է նորմատիվ ակտերին, սրանց ընդունման համար բավարար է նիստին ներկա խորհրդականների մեծամասնության աջակցությունը (ոչ պակաս քան 50), իսկ սահմանադրական օրենքի համար հարկավոր է խորհրդարանականների մեծամասնության համաձայնությունը (76 պատգամավոր)։