Այսօրվանից մեկնարկել է բուհերի թափուր տեղերի համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման փուլը։ Թափուր տեղեր են մնացել Հայաստանի 35 բուհերում։ Ամենաշատ թափուր տեղերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետում են՝ 410 տեղ, Տնտեսագիտության ֆակուլտետում՝ 116 տեղ, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն ֆակուլտետում՝ 47 տեղ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական-բժշկագիտության և …