ԱԱԾ-ին 37 մլն դրամ հատկացվեց պետբյուջեի պահուստային ֆոնդից

Լուրեր

02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով՝ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՊՊԾ-ին կհատկացվի 37 մլն դրամ:

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով կհատկացվի 24․8 մլն դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ 9․8 մլն դրամ, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով՝ 1․5 մլն դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 950 հազար դրամ:

Նախատեսվում է ձեռք բերել 4 հատուկ նշանակության ավտոմեքենա (որոնք չեն հանդիսանում ծառայողական մեքենաներ), համակարգիչներ, տպիչներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաների լվացման՝ բարձր ճնշմամբ աշխատող սարք: ԱԱԾ-ից նշում են, որ նշված սարքավորումները շահագործման մեջ են գտնվում շուրջ 15 տարի և պիտանի չեն հետագա շահագործման համար, իսկ վերանորոգելիս պահեստամասերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ են առաջանում:

Այս գումարի շրջանակում Պետական պահպանության ծառայության վարչական շենքում կառուցվելու է 9 աշխատասենյակ, որոնց նախագծահետազոտական փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար հարկավոր է 950 հազար դրամ, ինչպես նաև անհրաժեշտ է կահավորել նոր ստեղծված ստորաբաժանումների զորանոցները:

Նարեկ Կիրակոսյան