ԱՀ պետական բյուջեի միջոցներով Մարտունու շրջանում՝ 2020 թվականին, 20 բազմազավակ ընտանիքներ կապահովվեն բնակարաններով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Արարատ Սուլեյմանյանը: Նրա խոսքով՝ 12 բնակարանների նախագծեր պատրաստ վիճակում արդեն ներկայացված է ԱՀ քաղաքաշինության նախարարություն: «Շրջանում ունենք 66 բազմազավակ ընտանիքներ: Այս տարվա ընթացքում Ճարտար քաղաքում …

