Նիկոլ Փաշինյանն ինքը պիտի որոշի իր հրաժարականի հարցը՝ ամենածանրը վարչապետի վիճակն է, գիտի՝ ինչ է եղել․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.03.2026 | 00:15
Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման համար
04.03.2026 | 23:31
«Իրանը այլ ելք չուներ». Փեզեշքիանը դիմել է հարևան երկրների առաջնորդներին
04.03.2026 | 23:15
Ուկրաինան Մերձավոր Արևելք կուղարկի մասնագետներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում աջակցելու համար
04.03.2026 | 22:55
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.03.2026 | 22:41
«Ամեն ինչ հանգիստ է, հույս ունենք՝ կթռչենք»․ ՀՀ քաղաքացիները սպասում են Մասկատ-Երևան չվերթին
04.03.2026 | 22:29
Իսրայելը հայտարարել է, որ Իրանի վրա ավելի քան 5000 միավոր զինամթերք է նետել
04.03.2026 | 22:14
Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ
04.03.2026 | 21:59
Քիչ հավանական է, որ Թուրքիայի ուղղությամբ իրանական հրթիռի արձակումն ակտիվացնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը․ Հեգսեթ
04.03.2026 | 21:43
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել
04.03.2026 | 21:30
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն
04.03.2026 | 21:19
Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում
04.03.2026 | 21:13
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին
04.03.2026 | 21:02
Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:53
4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Փաշինյանը շնորհավորել է հրաձգության Հայաստանի հավաքականին
04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

– Ռազմական գործողություններն Արցախում 21 օր դադարեցված են, սակայն գերիների փոխանակում տեղի չի ունենում, բազմաթիվ են անհետ կորածները։ Նրանց ծնողները մեկ ՌԴ-ի դեսպանատան մոտ են, մեկ՝ ՊՆ-ում, Կառավարությունում, վարչապետի հետ են հանդիպում։ Ինչի՞ց է գալիս այս անորոշությունը, ինչպե՞ս եք բնորոշում ստեղծված վիճակը։

– Հետևյալ կերպ եմ բնորոշում, որ Կառավարությունը վատ է աշխատում։ Պատերազմից հետո, երբ մենք տառապել ենք բոլորս անխտիր՝ վարչապետից սկսած, երբ հիմա դու հայտարարում ես աշխատելու, շտկումների մասին, ամբողջ ազգը պետք է զբաղվի գերիների խնդրով՝ նրանք մարդիկ են, որ ուշադրության կարիք ունեն։ Պատասխանատու է պետությունը, և պետք է ամեն ինչ արվի նրանց համար, ամեն ինչ։ Ուզում է՝ առավոտից երեկո ընդունեն, ես չգիտեմ, եթե մարդիկ փողոցում են, ուրեմն՝ նրանց նկատմամբ անուշադիր են։ Մի հարթակ պետք է ստեղծվի, որտեղից մարդիկ տեղեկություններ կիմանան։ Փոքրիկ պատմություններ արեք՝ անհայտ կորածների, գերիների մասին։ Բոլորը պետք է խոսեն նրանց մասին։ Մտավորականների հավաքները լավ միջոց են՝ ձայն բարձրացնելու, և շատ վախենում եմ, որ հարցը չգնա քաղաքական դաշտ և մնա այնտեղ։ Ուղղակի լավ է, որ բարձրաձայնում են։ Եթե ստորագրվել է համատեղ հայտարարությունը և գերի են ընկել մարդիկ նաև ամսի 10-ից հետո, և այս անճար դարձած երկիրը․․․ Հայաստանը հիմա շատ անճար է, ես չեմ հասկանում՝ ի՞նչ պայմանավորվածություններ ունեն, ինչպե՞ս պետք է այդ հարցերը կարգավորվի։ Լավ կլիներ՝ վարչապետն ինչ-որ հարցերում անկեղծ լիներ, ասեր՝ չեմ կարողանում այդ հարցերը կարգավորել, օգնե՛ք ինձ։ Ինչպե՞ս կարող էին ամսի 10-ին, 11-ին մարդկանց գերեվարել։ Ինչպե՞ս պետք է հետ բերեին։ Ես չգիտեմ՝ «Իմ քայլի» 88 պատգամավորները զբաղվո՞ւմ են արդյոք՝ այդ մարդկանց տուն այցելելով, իրենց հետ խոսելով, ուշադրության տարրական ձև էր պետք ընդամենը։ Բայց ես տեսնում եմ, որ այդպես չի։

– Տիկի՛ն Ալեքսանյան, հեղափոխությունից 25 տարի անց քաղաքական օրակարգում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, մինչդեռ 70% քվե էր ստացել նրա ղեկավարած քաղաքական ուժը, հեղափոխությունից հետո մեծ սպասելիքներ կային բարեփոխումների իմաստով։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն այնպես չգնաց, ինչի՞ց սկսվեցին խնդիրները։

– Ես երկուսուկես տարի անց տպավորություն ունեմ, որ չկա հարցերի կազմակերպող ուժը։ Ի՞նչն է խանգարում, ասենք, բարեփոխել դատական համակարգը կամ մեկ այլ ոլորտ, ի՞նչն է խանգարում։ Լավ, մտածում ես՝ ինքը չի անում, չեն ուզում անել, որովհետև դու չես տեսնում այդ փոփոխությունները, ասենք՝ քննչական կամ այլ մարմիններ նույն ձևով աշխատում են, ոնց որ նախկինների ժամանակ են աշխատել։ Ես տեսնում եմ, որ չկան այդ փոփոխությունները։ Եվ ինչի՞ համար չեն արվում։ Ես հասկանում եմ, որ չեն կարողանում անել։ Ասում ես՝ ինչի՞ չեք փոխում գլխավոր դատախազին, պատասխանում են՝ իրավաբաններ է պետք պատրաստել, իրենք չեն ասում, էլի մեկ ուրիշն այդպիսի դատողություններ է անում։ Ես տեսնում եմ, որ չեն տիրապետում իրավիճակին, չեն կարողանում։ Եվ հիմա, պատերազմից հետո, աղետալի վիճակ է, դու հասկանում ես, որ պետք է բոլորը գնան, ջանքերը մեկտեղեն։ Ասենք՝ թող հավաքեն ՀԿ սեկտորին, ամեն մեկը մի ոլորտով աշխատում է, օգնեն, հարցնեն՝ ինչո՞վ կարող եք մեզ օգնել, բայց ես չեմ տեսնում այդ մղումը։

– Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները նաև դա են բերում որպես հիմնավորում, որ արդյունավետ չի կառավարվում, խնդիրները լուծում չեն ստանում։ Ի՞նչ կասեք։

– Գիտեք ինչ՝ այնպես չի, որ ես չեմ ուզում։ Ես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է որոշի իր հրաժարականի հարցը, ամենածանրը Նիկոլ Փաշինյանի վիճակն է, ինքը գիտի՝ ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ նա գիտակցել է այդ ծանրությունը և ինքը պետք է հեռանա։ Ինքը դեռ անկեղծ չի խոսել, նա պետք է ասեր, որ ինքը հեռանալու է, բայց չի ուզում այս իրավիճակում թողնել ու գնալ։ Նա պետք է խոստանա, որ հեռանալու է, որովհետև ինքը պետք է հեռանա։ Ես չեմ ասում, որ հենց այս պահին, թող ինքը որոշի՝ ինչպես և երբ։ Այս իրավիճակում թողնել․․․ քաոս է։ Դուք տեսաք հարձակումը ԱԺ-ի, Կառավարության շենքերի վրա, այդ միտումը կար ինչ-որ բան գրավելու, չգիտեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան