Հյուսիսային Աֆրիկայից Կովկաս․ ի՞նչ անել Թուրքիայի էքսպանսիոնիստական ​​քաղաքականության հետ․ The Washington Post

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ազդեցության տարածման համար ընդլայնվող ռազմական արշավ է իրականացնում Հյուսիսային Աֆրիկայից Կովկաս, նրա ուժերը ռազմադաշտում առավելություն ստանալու համար շարունակում են հույսը դնել հզոր զենքի վրա՝ միաժամանակ մոբիլիզացնելով ներքին աջակցող ուժերին տարբեր տարածաշրջաններում ռազմական միջամտության համար: The Washington Post -ում հրապարակված հոդվածում քաղաքական դիտորդ Քարիմ Ֆահիմը նման «հզոր զենք» է անվանում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)։

Վերջին ամիսներին թուրքական անօդաչու թռչող սարքերը կարևոր դեր են խաղացել Լիբիայի քաղաքացիական պատերազմում Թուրքիայի աջակցությունը վայելող ազգային համաձայնության տեղական ինքնակառավարման մարմինների  օգտին իրադարձությունների բեկման հարցում։ ԱԹՍ-ներն օգնել են նաև  Թուրքիայի ամենամոտ դաշնակից Ադրբեջանին հաղթել Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերին: Հյուսիսային Սիրիայում թուրքական անօդաչու թռչող սարքերը այս տարի կարևոր դեր խաղացին իշխանական ուժերի  զրահատանկային զորքերի վրա մի քանի կործանարար հարձակումների  հարցում, որոնք «զարմացրին որոշ ռազմական դիտորդների և օգնեցին կասեցնել Դամասկոսի առաջխաղացումը դեպի ապստամբների տարածքներ», – գրում է Ֆահիմը:

Երկրի ներսում անօդաչու թռչող սարքերը դարձել են Թուրքիայի տեխնոլոգիական նորարարության և պաշտպանական ինքնաբավության խորհրդանիշ, ինչը խթանում է Էրդողանի կառավարության նկատմամբ ազգային վստահությունը՝ ՆԱՏՕ-ի որոշ այլ երկրների հետ լուրջ տնտեսական անկումների և լարվածության ֆոնին: Բայց ռազմի դաշտում Անկարայի հաջողությունը ԱՄՆ նոր վարչակազմի համար հրատապ արտաքին քաղաքական մարտահրավեր է. ի՞նչ անել Թուրքիայի էքսպանսիոնիստական ​​քաղաքականության հետ, որը հանգեցրել է բախման ԱՄՆ մի շարք այլ դաշնակիցների, այդ թվում ՝ Հունաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին, որը մինչև վերջերս Թրամփի վարչակազմի հատուկ բանագնացն էր Սիրիայում, ասում է, որ Թուրքիայի արտաքին արշավանքները «փակուղու առաջ են կանգնեցրել» Ռուսաստանի ռազմական հավակնությունները Սիրիայի և Լիբիայի նման վայրերում, և «դա վատ չէ»: Միևնույն ժամանակ, ըստ նրա, «Էրդողանը դժոխքից ավելի է վախեցնում Մերձավոր Արևելքում գրեթե բոլորին»:

«Թուրքիայի ղեկավարը շատ անկանխատեսելի է և շատ հավակնոտ», – ասում է Ջեֆրին:

Հոդվածում նշվում է, որ այս աշնանը Ադրբեջանի և Հայաստանի միջև վեց շաբաթ տևած հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի շուրջ նոր նշանակություն հաղորդեց Թուրքիայի ԱԹՍ-ների ծրագրին:

Հակամարտությունը բռնկվեց սեպտեմբերին ՝ փլուզելով տասնամյակներ տևած  խաղաղ կարգավորման գործընթացը։ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հետ վերցրեց տարածքների մեծ մասը, որը կորցրել էր 1988-1994թթ. ԼՂ-ի շուրջ պատերազմում: Բաքուն օգտագործեց Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր և իսրայելական կամիկաձե անօդաչու թռչող սարքեր ՝ Հայաստանի պաշտպանությունը ճեղքելու համար: Համաձայն որոշ գնահատականների՝ հայկական կորուստները կազմել են շուրջ 200 տանկ, 90 զրահամեքենա և 182 հրետանի:

Ադրբեջանի այս ռազմական ձեռքբերումները կարծես Թուրքիային տվեցին հերթական ռազմավարական հաղթանակը:

Բայց Ռուսաստանը, որը Թուրքիայի հետ պայքարում էր տարածաշրջանային գերակայության համար, նույնպես շահեց ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցելով հրադադարի շուրջ ու բարձրացնելով հակամարտության հարցում Մոսկվայի դերակատարությունը: Խաղաղության գործարքի ստորագրումից հետո Ռուսաստանը ձախողեց իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու թուրքական փորձը:

Տաթև Ֆռանգյան