Ես բավարար տեղեկություն չունեմ, չեմ կարող հայտարարություն անել այդ հարցով։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ամուլսարում հանք շահագործել-չշահագործելու հարցի մասին։ Սիմոնյանը շեշտեց, որ մի բանում վստահ է. «Իշխանությունը չի անի մի բան, որը կվնասի երկրի, քաղաքացու, բնության շահերին»։ Մանրամասները՝ տեսանյութում: Մերի Մարտիրոսյան

