Սա բուհական ինքնավարության կոպտագույն խախտում է․ Մենուա Սողոմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

2019թ․ փետրվարին շրջանառության մեջ դրված նախագծին ԵՊՀ և ԳԱԱ բացասական եզրակացություն են տվել։ ԵՊՀ-ի և ԳԱԱ-ի կողմից արված բազմաթիվ առաջարկությունները զրո ուշադրության են արժանացել։ Այս մասին ասաց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմագիտության թեկնածու Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ռեկտորների նշանակման վերաբերյալ Կառավարության հավանությանն արժանացած օրինագծին։

«Այս օրինագծերի փաթեթով շեշտակի նվազում են բուհական ինքնավարության, հետևապես՝ ակադեմիական ազատությունների հնարավորությունները։ Բացի այդ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, որոշ հայագիստական դասընթացների՝ որպես պարտադիր բաղադրիչ դուրս գալու խնդիրները մնում են անհասկանալի»,- ասաց նա։

Սողոմոնյանը նշում է, որ Կառավարությունը նախագիծն ընդունել է այն ավելի վատթարացնող փոփոխությամբ, որը ենթադրում է, որ եթե օրինագծերի փաթեթը խորհրդարանն ընդունի, ապա բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով։

«Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում։ Սա բուհական ինքնավարության կոպտագույն խախտում, սահմանափակում է։ Սա բուհական համակարգում առաջացնելու է տուրբուլենտություն՝ բուհերին անմիջապես կախման մեջ դնելով քաղաքական իշխանություններից և քաղաքական իշխանությունների փոփոխության պարագայում բուհերի կառավարման ոլորտներում առաջացնելով փոփոխություններ: Ակադեմիական համայնքին, փաստորեն, զրկում են իր իսկ կառավարմանը մասնակցելուց»,- շեշտեց Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։