Այս ընտրությունները դարձել են երբևէ չգրանցված մեծ խարդավանք․ Դոնալդ Թրամփ

Լուրեր

02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 46 րոպե տևողությամբ տեսաուղերձ, որում կրկին հայտարարել է երկրում համընդհանուր քվեարկության ժամանակ զանգվածային խախտումների մասին։ Բացի այդ, Սպիտակ տան գործող ղեկավարը խոստացել է շարունակել պայքարը արդար քվեարկության ու միայն օրինական քվեների հաշվարկման համար։

«Անհրաժեշտ է թույլ տալ սահմանադրական գործընթացի շարունակությունը։ Մենք պատրաստվում ենք պաշտպանել քվեարկության արդարությունը՝ ապահովելով յուրաքանչյուր օրինական ձայնի հաշվարկ, իսկ ապօրինի քվեներ չպետք է լինեն»,- ասել է նա։

Ըստ Թրամփի՝ դեմոկրատների պնդմամբ անցկացված փոստային քվեարկությունը հանգեցրել է չտեսնված ծավալներով խախտումների։ Նա նաև հայտարարել է, որ եթե խարդախությունների դեպքերի մասին պնդումները ճիշտ են, ապա դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը չի կարող լինել երկրի հաջորդ նախագահը։

Թրամփը հայտարարել է, որ իր պարտքն է համարում պաշտպանել ԱՄՆ ընտրական համակարգը, որը, ըստ իրեն, ենթարկվել է «համակարգված գրոհի ու պաշարման»:

«Որպես ԱՄՆ նախագահ՝ ես ավելի մեծ պարտք չունեմ, քան ԱՄՆ օրենքներն ու սահմանադրությունը պաշտպանելը։ Հենց այս պատճառով էլ վճռական եմ տրամադրված պաշտպանելու մեր ընտրական համակարգը, որն այժմ ենթարկվում է համակարգված գրոհի ու պաշարման »,- ասել է նա։

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի ճանաչել միայն արդար նախագահական ընտրությունների արդյունքները։

«Այս ընտրությունները դարձել են երբևէ չգրանցված մեծ խարդավանք։ Դիտորդներին չեն թույլատրել հետևել ընտրություններին, դա անօրինական է։ Ընտրությունները կեղծվել են, բոլորը գիտեն այդ մասին։ Ես չեմ առարկի, եթե պարտվեմ ընտրություններում, սակայն ես ցանկանում եմ արդար կերպով պարտվել։ Ես չեմ ցանկանում, որպեսզի այդ հաղթանակը գողացվի ամերիկացիներից։ Մենք ունենք ապացույցներ, դա միանգամայն ակնհայտ է։ Շատ ԶԼՄ-ներ ու անգամ դատավորներ չեն ցանկանում դա ընդունել, չնայած գիտեն, որ դա ճիշտ է։ Նրանք գիտեն՝ ով է հաղթել ընտրություններում, սակայն հրաժարվում են ճանաչել մեր ճիշտ լինելը։ Ես պատրաստ եմ ճանաչել ցանկացած ճշգրիտ արդյունք։ Հուսով եմ՝ Ջո Բայդենը նույնպես»,- հայտարարել է Թրամփը։

Տաթև Ֆռանգյան