ԱՀ ՄԻՊ-ը դիմում է մեր հայրենակիցներին խնդրելով չտարածել հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող ադրբեջանական տեսանյութեր ու լուսանկարներ։ Արտակ Բեգլարյանը, մասնավորապես, գրում է․ «Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Անխոս, դրանք դաժանագույն պատերազմական հանցագործություններ են և պետք է խստագույնս …

