Պատերազմի հետաքննությունը պարտադիր է, վարչապետը չի առարկել․ Ստյոպա Սաֆարյանը մանրամասներ է հաղորդում Փաշինյանի հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարո՛ն Սաֆարյան, օրերս Հանրային խորհրդի անդամներով հանդիպել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ո՞րն էր հանդիպման նպատակը, ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ պատասխաններ ստացաք։ Արդյո՞ք քննարկվել է վարչապետի հրաժարականի հարցը։

– Հանդիպումը տևեց 3 ժամ, չնայած ես սպասում էի՝ մեկուկես ժամ կտևեր։ Այդ երեք ժամվա ընթացքում քննարկվել են ամենատարբեր խնդիրներ։ Ամենառաջինը Ղարաբաղյան հակամարտության խնդիրն էր, բանակցային գործընթացի նախապատմությունից խոսեցինք։ Պատերազմից հետո շատ է քննարկվում և շահարկվում այդ թեման, խոսվում է այն մասին, որ ՀՀ-ն կարող էր ավելի լավ պայմաններով համաձայնել հրադարարին, շուտ կանգնեցնել պատերազմը։ Այս խնդիրներով շատ լուրջ քննարկումներ են գնացել, ես չեմ կարող անվանապես ասել՝ ով ինչ ասաց, բայց, համենայնդեպս, խոսվել է ՀՀ-ում ներկայացված բոլոր տարբերակները 2013 թվականին և այլն, ու նաև այն հարցը՝ արդյո՞ք 2․5 տարիների ընթացքում եղել են առարկայական բանակցություններ, արդյո՞ք կառավարությունը մասնակցել է նման բանակցությունների, արդյո՞ք մեր դեմ դրվել են տարբերակներ։ Քննարկվել է նաև պատերազմի ընթացքում հաղորդակցության խնդիրները, որովհետև հասարակությունում քննարկվող թեմաներից էր՝ արդյո՞ք խաբել է պաշտոնական տեղեկատվությունը՝ ասելով՝ հաղթելու ենք։ Հենց նույն ՊՆ-ի հաղորդագրություններում եղել են բաց տեղեկություններ Շուշիի և Հադրութի մատույցներում ընթացող մարտերի մասին։ «Հաղթելու ենք» կարգախոսը, կարծեք թե, մի տեսակ թմբիրի մեջ է գցել հասարակությանը։

– Պատերազմի մասին բազմաթիվ չպարզաբանված հարցեր կան՝ ինչպե՞ս ընկան Շուշին, Հադրութը, ռազմակա՞ն, թե՞ քաղաքական ճանապարհով, ինչո՞ւ ավելի վաղ վարչապետը չհամաձայնվեց պատերազմը կանգնեցնելուն։ Այս հարցերը տրվեցի՞ն վարչապետին։

– Խոսվել է դրա մասին, ոչ թե գաղտնիք է դա, այլ պայմանավորվածություն ունեինք, որ զրույցը շատ անկեղծ պիտի լիներ և, այո՛, բոլոր կողմերը եղել են շատ անկեղծ՝ սկսած վարչապետից, վերջացրած հանրային խորհրդի անդամներով, ովքեր շատ անկաշկանդ արտահայտել են այն, ինչը ես դա իմ մտքով չէի անցկացնի, եթե լինեին նախկին իշխանությունները։ Վարչապետը շատ համբերատար լսել է ամենասուր ելույթները, ամենատարբեր առաջարկներ, խոսել է իր վերաբերմունքի մասին, իր գնահատականները տվել։ Գոնե Հանրային խորհրդի անդամները չէին պատկերացնի, որ երկրի վարչապետի հետ կարող են անկեղծ, անբռնազբոս զրույց ունենալ։ Կարող եմ մի բան ասել, որ Ձեր ասած իրավիճակների հետ կապված պատերազմի հետաքննությունը պարտադիր է՝ կա Հադրութի և Շուշիի ֆենոմենը։

– Վարչապետը համաձա՞յն էր հետաքննության գաղափարի հետ։

– Այդպիսի որոշումներ չեն հրապարակվել, բայց և կասկածի տակ չի դրվել, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Երբ մենք խոսում ենք պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու մասին՝ մինչև Շուշիի մատույցներում գրոհը, ես հասկացել եմ այն, ինչ Վլադիմիր Պուտինը վերջերս ասաց, որ ինքը պատերազմը կարող էր կանգնեցնել, եթե Իլհամ Ալիևը դիմեր։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Արայիկ Հարությունյանի նամակները իր համար բավարար չէին լինելու, որովհետև ՌԴ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպես Վլադիմիր Պուտինն ասեց՝ այդ պատերազմը համարել են Ադրբեջանի տարածքում կատարվող գործողություն և ավելի վաղ կանգնեցնելը կարող էր տեղի ունենալ, եթե Ադրբեջանը համաձայնվեր։ Իսկ Ադրբեջանը համաձայնվեց, երբ դրեց Շուշիի խնդիրը։ Շատերն ասում են՝ ինչո՞ւ ՀՀ իշխանություններն ավելի վաղ չհամաձայնվեցին, որ թեկուզ և ադրբեջանցի փախստականները վերադառնային, իսկ դա բնակչության 90%-ն է։ Ինձ դա մի տեսակ հիշեցնելու էր Քարվաճառի կամ Բերձորի պատմությունը, երբ ռեալ պահում ես տարածքը և հետո հանձնում հակառակորդին։ Մեզ արվել է մի առաջարկ, որ ուղղակի դժվար ընդունվեր և մեղքը թողնվեր հայկական կողմի վրա, որ այ՝ չեք համաձայնվել։

– Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարեց՝ ինքը պատերազմի 4-րդ օրը քաղաքական ղեկավարությանն ասել է՝ պատերազմը պետք է օրերի ընթացքում կանգնեցնել, ռեսուրսների խնդիր կա։ Պարո՛ն Սաֆարյան, երբ ռազմական ղեկավարությունն այդպիսի տեղեկություն է տալիս քաղաքական իշխանությանը, վերջինս պետք է չորոշե՞ր հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմը։

– Մենք այդ հարցը չենք տվել։ Եթե սկսեինք բոլոր հարցերը տալ, մեզանից 24 ժամ պետք է պահանջվեր, որպեսզի բոլոր հարցերը դրվեին։ Ամեն մեկս՝ շուրջ երկու տասնյակին մոտ մարդ, կարողացել ենք 3-4 հարց բարձրացնել և դրանց պատասխաններն ստանալ։ Մեր առաջարկություններից մեկը եղել է պատերազմի հետաքննությունը, որ Ձեր նշած հարցերը քննարկվեն, և վարչապետը չի առարկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան