Հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի ներուժը պահանջված է․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է օգտագործել ԵԱՀԿ ներուժը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն բարեփոխումների խիստ կարիք ունի: Բարեփոխումը պետք է ուղղված լինի Քարտուղարության ինստիտուտների և դաշտային ներկայության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, ընտրությունների դիտորդական մեթոդաբանության կատարելագործմանը, արտգործնախարարների խորհրդի միջոցառումների ծրագրի պարզեցմանը, երեք «զամբյուղների» հավասարակշռմանն ու բյուջետային գործընթացի բարելավմանը: Անհրաժեշտ է կազմել թարմացված օրակարգ, կենտրոնանալ այն բաների վրա, ինչ մեզ միավորում է, այլ ոչ թե բաժանում, ձգտել հասնել փոխզիջման, բաց ու իրավահավասար երկխոսության։ Առաջարկում ենք ապագա շվեդ նախագահությանը ոչ պաշտոնական աշխատանքային խումբ ստեղծել ԵԱՀԿ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Սա ամեն ինչ զրոյից սկսելու կոչ չէ։ Բոլոր հարթություններում հավասար և անբաժանելի անվտանգության միություն կառուցելու մարտահրավերը մնում է մեր ընդհանուր կողմնորոշիչը»,- ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին ունեցած ելությում ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջված մնալ։ ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է ավելի մեծ աջակցություն ստանան անդամ երկրների կողմից, որը կնպաստի դրանց իրականացմանը։ Սա ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել։ Գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների միջև համագործակցությունը»,- ասել է Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։