Գերմանիան գնահատել է ԵԱՀԿ ՄԽ դերակատարությունը ԼՂ հակամարտության հաստատուն կարգավորման հարցում

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Գերմանիան կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համապատասխան գործիք է Լեռնային Ղարաբաղում հաստատուն կարգավորման հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրոպան վերջին 30 տարում դարձել է ավելի ժողովրդավար, ազատ ու հարուստ։ Սակայն այսօր մենք կրկին պետք է գործ ունենանք ավելացող ճգնաժամերի ու հակամարտությունների հետ, այդ թվում՝ Եվրոպայում»,- հայտարարել է նա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

Այդ պատճառով, ըստ Մաասի, ԵԱՀԿ դերակատարությունը պահանջված է որպես միջազգային, բազմակողմանի ֆորում հակամարտությունները կարգավորելու համար, այդ թվում՝ սովորական սպառազինության վերահսկման ոլորտում։

Խոսելով կոնկրետ հակամարտության գոտիների մասին՝ նա հիշեցրել է վերջերս գրանցված Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը։

«Մեր կարծիքով՝ Մինսկի խումբը նախկինի պես մնում է միակ համապատասխան շրջանակը տեղի բնակչության համար քաղաքական կարգավորում ու հաստատուն խաղաղություն ապահովելու համար։ Մինսկի խումբն ունի մանդատ, ունի ներուժ վստահության կառուցման հաստատման համար։ Բացի այդ, անհրաժեշտ է մեծացնել տեղում ԵԱՀԿ նախագահության լիազորությունները»,- հայտարարել է Մաասը։

Տաթև Ֆռանգյան