Սա քաղաքական կոնտենտ ունեցող գործընթացի մաս է. ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Առաջին հայացքից էլ պարզ է, որ օրինագծերի փաթեթը միտված է ոչ թե գիտության և կրթության ոլորտներում բարեփոխումներ անելուն, այլ այն որոշակի քաղաքական կոնտենտ ունեցող գործընթացի մաս է։ Այս մասին դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում նշեց ԵՊՀ ռեկտորի թեկնածու, բուհի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որն այսօր Կառավարության կողմից հավանության է արժանացել։

Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այս օրինագծերի փաթեթը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։

«Ընդ որում՝ հակասում է ոչ միայն Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետին, որով սահմանվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, այլև Քաղաքացիական օրենսգրքին և Հիմնադրամների մասին օրենքին, որոնցով հնարավորություն չի ընձեռվում, որպեսզի Կառավարությունն անմիջականորեն նշանակի բուհի ռեկտոր՝ մինչև 5 տարի ժամկետով»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս օրինագծերի փաթեթով ակադեմիական ազատությունը չի երաշխավորվելու։ Նա նաև հայտարարեց՝ եթե անհրաժեշտ լինի, անգամ պատրաստ են գործադուլի կամ դասադուլի դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում։