Իրանը բացահայտել է միջուկային ֆիզիկոսի սպանության պատասխանատուների ինքնությունը․ The Jerusalem Post

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իրանը բարեհաջող կերպով բացահայտել է երկրի գլխավոր միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության պատասխանատուների ինքնություն։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիեին, գրում է The Jerusalem Post-ը։

Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշել է, որ երկրի անվտանգության մարմինները սպանության տարբեր վարկածներ են դիտարկել։

«Երբ հետաքննությունը հասնի իր վերջնական փուլին, պաշտոնական հայտարարություն կլինի համապատասխան մարմինների կողմից։ Ինչպես արդեն հայտարարել է գերագույն առաջնորդը՝ ամենակարևորն այն է, որ մեր տեղեկությունները հստակ են»,- հայտարարել է Ռաբիեին՝ հավելելով, որ Իրանը շարունակելու է բարելավել ու մեծացնել իր տեխնոլոգիական հնարավորությունները։

Ռաբիեին հաստատել է հանցագործներին նույնականացնելու մասին Իրանի նախկին հաղորդումները, որոնք հիմնականում անտեսվել են արևմտյան պաշտոնատար անձանց կողմից, և նախկինում պաշտոնապես չէին հաստատվել Իրանի կողմից:

Տաթև Ֆռանգյան