Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահներ Արարատ Միրզոյանն ու Արթուր Թովմասյանն այսօր Երևանում ունեցած հանդիպմանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Այս օրերին ոչ պաշտոնական այցով գտնվում եմ Երևան քաղաքում, որտեղ քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին …