Լոս Անջելեսի բոլոր բնակիչների համար տնային մեկուսացման ռեժիմ է սահմանվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Միացյալ Նահանգների մեգապոլիսներից մեկի՝ Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ պարտադիր մեկուսացման ռեժիմ է սահմանվում քաղաքի բոլոր բնակիչների համար՝ COVID-19-ի վարակի դեպքերի աճի պատճառով։ Որոշման մեջ կան բազմաթիվ բացառություններ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում ասվում է, որ «քաղաքն այժմ մոտ է բեկումնային կետին», որից հետո հոսպիտալացումների թիվը կսկսի գերազանցել հիվանդանոցային ֆոնդի հնարավորությունները:

«Մեր քաղաքում COVID-19- ի տարածման վերաբերյալ այս տխուր փաստերը նշանակում են, որ մենք պետք է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումները, որոնք մտցվել էին գարնանը»,- ասվում է հրամանում: Որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ։

«Լոս Անջելեսում բնակվող բոլոր անձինք պարտավոր են տանը մնալ»,- ասվում է հրամանում:

Անօթևաններին իշխանությունները պետք է ժամանակավոր կացարան տրամադրեն: Բնակության վայրը կարելի է լքել միայն անհրաժեշտության դեպքում: Որոշման համաձայն՝ բոլոր ձեռնարկություններն և ընկերությունները, որոնք պահանջում են աշխատողների ներկայություն և ներառված չեն բացառությունների շարքում, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը:

Տաթև Ֆռանգյան