«Ավրորան» կհամակարգի Արցախին օգնող կամավորներին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է օգնել արցախցիներին՝ ծրագրի նոր փուլով: «Ավրորայի» գործընկերների եւ աջակիցների համագործակցությամբ եւ կամավորների հայտագրմամբ՝ կապ կստեղծվի մարդկային ռեսուրսի կարիք ունեցող մարդասիրական կազմակերպությունների եւ այն մարդկանց միջեւ, որոնք ցանկանում են նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։ Միաժամանակ «Ավրորան» շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել քսան տարբեր նախագծերի՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200.000 ԱՄՆ դոլար) բյուջեով եւ իրականացնում է միջազգային #AraratChallenge4Artsakh դրամահավաք:

Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է բազմաբնույթ հարթակներ՝ հաղթահարելու համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները, ձեռք բերելով եզակի փորձ անձնվեր կամավորների հետ աշխատանքում: Նախաձեռնությունը նաեւ մեկտեղել է 9.000 անհատների տվյալների բազա, որոնք ցանկություն են հայտնել իրենց ժամանակն ու հմտությունները նվիրաբերել նախաձեռնությանն ու նրա նախագծերին: 2018 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության օրերի համար միայն դիմել էր ավելի քան 3.000 մարդ:

Երբ «Ավրորան» հայտարարեց, որ հայտեր կընդունի կամավորներից, որոնք ցանկանում են օգնել արցախցիներին, ավելի քանի 300 մարդ արագ արձագանքեց: Այս պահին մենք կամավորների համագործակցություն կնախաձեռնենք ստորեւ թվարկված նախագծերի հետ.

1. «Բարի մամա» հիմնադրամը կարիք ունի 10-15 կամավորների՝ նվերների ձեռքբերման եւ փաթեթավորման, ինչպես նաեւ Արցախի երեխաների համար ամանորի միջոցառում կազմակերպելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:

2. «Բռունցք 2020»-ին անհրաժեշտ է օգնություն տեսակավորելու, փաթեթավորելու եւ խնամքի իրերով փաթեթներն արցախցի շահառուներին հասցնելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:

3. «Ապավեն» կամավորական նախագիծը մտադիր է շաբաթը 10-15 կամավորների ներգրավելու՝ առաջնագծի զինվորների, Արցախից տեղահանվածների առաջնային կարիքների համար: Կարուձեւի հմտությունները կդիտվեն որպես առավելություն, այդուհանդերձ, հնարավոր է նաեւ տեղում իրականացնել վերապատրաստում:

4. «Սուրբ ծննդյան հրաշք Արցախի համար» նախաձեռնությանը դեկտեմբերի 5-ից անհրաժեշտ են կամավորներ՝ երեխաների նվերները փաթեթավորելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:

5. «Հույս» նախագիծը փնտրում է կամավորների, որոնք կօգնեն երեխաներին տնային աշխատանքի հարցում (ներառյալ հեռավար), ինչպես նաեւ կամավոր ուսուցիչների, վնասվածքաբան-թերապեւտների, լուսանկարիչների եւ տեխնիկական աջակցության օգնականների:

Կամավորների համակարգման ծրագիրն ընթացքի մեջ է, եւ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել աջակցության կարիք ունեցող կազմակերպություններից [email protected] էլ. հասցեով: Եթե ցանկանում եք նվիրաբերել ձեր ժամանակն ու հմտություններն ընտրված նախագծերից որեւէ մեկին, խնդրում ենք գրանցվել այստեղ: