Մոսկվան շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների դուրսբերման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների անխոչընդոտ դուրսբերման ապահովման գործում աջակցության համար»,- ասել է նա։ Նշենք, որ Իրանում ռազմական գործողությունների ֆոնին՝ այդ երկրից ՌԴ …

