Չեղարկված չվերթների պատճառով տոմս գնած քաղաքացիներին կտրամադրվի փոխհատուցում․ ընթացակարգը մշակման փուլում է

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից հյատնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարած նախաձեռնության շրջանակում՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկված չվերթների պատճառով ինքնուրույն նոր տոմս ձեռք բերած քաղաքացիներին նախատեսվում է տրամադրել մինչև 250 հազար դրամ փոխհատուցում, իսկ դրա տրամադրման կարգը ներկայումս գտնվում է մշակման փուլում։


«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին պայմանավորված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, և ում համար ավիաընկերությունը նոր տոմս չի ապահովել և իրենք են գնել ՀՀ վերադարձի նոր տոմսը✈️, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։

Նախաձեռնության հայտարարման օրվանից՝ մարտի 7-ից ի վեր դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով, այդ թվում՝ ԱԺ-ում լրագրողների հետ նախարար Միրզոյանի ճեպազրույցում, Մասկատում դեսապանահավաքի ժամանակ նախարարի հրապարակային խոսքում, ինչպես նաև ի պատասխան ԶԼՄ գործընկերների և ՀՀ քաղաքացիների հարցումների։

Հաշվի առնելով թեմայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը՝ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ փոխհատուցման ապահովման ընթացակարգը, այդ թվում՝ տեխնիկական մանրամասները գտնվում են մշակման փուլում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ընդունվելուց հետո մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հարթակներում: Շահառու քաղաքացիներին պատշաճ կերպով կներկայացվեն նախատեսվող փոխհատուցումները ստանալու համար դիմումի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն»,- ասված է հաղորդագրությունում։