Այս պատերազմն աղետ է. Գերմանիան Իրանում իրավիճակից ելքի ռազմավարություն չի տեսնում, բայց առաջարկում է օգնություն հրադադարի հասնելու

Լուրեր

30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
Բոլորը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Իրանում խաղաղության ջանքերին, նույնիսկ այն դեպքում, երբ նա շարունակում է քննադատել Մերձավոր Արևելքի պատերազմը և զգուշացրել, որ չի տեսնում հակամարտության լուծման հստակ ռազմավարություն, գրում է Politico-ն։

«Չկա ռազմավարություն, չկա հստակ նպատակ, և իմ տեսանկյունից՝ ամենավատն այն է, որ ելքի ռազմավարություն չկա։ Մենք պատրաստ ենք ապահովել ցանկացած խաղաղություն։ Եթե բանը հասնի այն կետին, երբ մենք ունենանք հրադադար, ապա մենք կքննարկենք ամեն տեսակի գործողություն՝ ապահովելու խաղաղությունը, ապահովելու նավարկության ազատությունը [Հորմուզի նեղուցում], բայց դրա ժամանակը դեռ չի եկել»,- լրագրողներին ասել է Պիստորիուսը Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսի հետ Կանբերայում կայացած հանդիպումից հետո։

«Հետևաբար, մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ հրադադարի»,- հավելել է նա՝ իր ուղերձն ուղղելով հիմնականում Իրանին, բայց նաև Միացյալ Նահանգներին:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, սակայն, չորեքշաբթի հայտարարել էր, որ մտադիր չէ բանակցել Վաշինգտոնի հետ։

«[Հակամարտությունը] տարածաշրջանում անկայունության աճի իրական հսկայական ռիսկ է, և դա միշտ ազդեցություն է ունեցել, ինչպես մենք գիտենք պատմությունից, ամբողջ աշխարհի վրա»,- ասել է Պիստորիուսը։

Նա նաև վերահաստատել է Գերմանիայի քննադատական ​​դիրքորոշումը Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի վերաբերյալ, որը վերջին շաբաթներին կոշտացել է:

«Մեզ հետ նախկինում չեն խորհրդակցել, ոչ ոք մեզ չի հարցրել։ Սա մեր պատերազմը չէ, հետևաբար, մենք չենք ուզում ներքաշվել այդ պատերազմի մեջ, որպեսզի հստակորեն պարզ լինի»,- հայտարարել է գերմանացի պաշտոնյան։

Նա նաև ընդգծել է հակամարտության տնտեսական ազդեցությունը․ «Այս պատերազմն աղետ է աշխարհի տնտեսությունների համար: Ազդեցությունն արդեն ակնհայտ է երկու շաբաթից մի փոքր ավելի անց»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի