Երևանի 20 հասցեներում խուզարկությունների արդյունքով հայտնաբերվել են թմրանյութերի արտադրամաս և զենք-զինամթերք
Հասարակություն
26.03.2026 | 18:01
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկաններն ու քննիչները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 20 հասցեներում․ հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներ։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք՝ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի ծառայողների հետ մայրաքաղաքի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են իրականացրել։