Ժողովուրդը հիմա ապատիայի մեջ է, բայց անպայման դուրս կգա փողոց: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հանրահավաքների սակավամարդ լինելու վերաբերյալ դիդարկմանը: «Այսօր ժողովուրդը ապատիայի մեջ է, ունենք սգի, շոկի մեջ գտնվող ազգաբնակչություն… Յուրաքանչյուրի մոտ կա գիտակցումը, որ հայրենիք ենք կորցրել, և որ օրվա իշխանությունն է մեղավոր Արցախի կորստի համար: …

