Սաուդյան Արաբիան շարունակում է թուրքական ապրանքների նկատմամբ արգելք կիրառել՝ թույլ չտալով դրանց մուտքը իր երկրի տարածք. հաղորդում է ermenihaber-ը: Արդյունքում հարյուրավոր բեռնատար մեքենաներ ամիսներ շարունակ մնացել են մաքսատանը և մաքսազերծման որևէ գործողություն չի իրականացվում։ Թուրքական ապրանքների բոյկոտը մտահոգել է Թուրքիային։ Չնայած դեռևս նոյեմբեր ամսին Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ֆայսալ բին Ֆերհան էլ Սուուդը հայտարարել …

