Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ հանդիպել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հետ: Այս մասին Չավուշօղլուն գրել է թվիթերի իր միկրոբլոգում: «Հանդիպել եմ ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովի հետ։ Քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրներ ու զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը»,- գրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Չավուշօղլուի ու Երխովի բանակցությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ …

