Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Ուրբաթ Վարդազարյանի լիազորությունները, որպես ԲԴԽ նախագահի, կասեցվեցին, նրան ժամանակավորապես փոխարինող նշանակվեց Գագիկ Ջհանգիրյանը։ Վարդազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա հաստատել է տեղեկությունը, որ իր …

