Իսպանիայի Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վառառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել. այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: «Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը»,- ասված է հրապարակման մեջ: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Արցախի …