Զոհված որդու հուղարկավորությունից ամիսներ անց՝ մարմինը ճանաչելու զանգեր. Գագիկ Պողոսյանը կդառնար 26 տարեկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Բոլորը

Գագիկ Դանիելի Պողոսյանի չապրած 26-րդ տարեդարձի նվերն է այս ցայտաղբյուրը՝ այսուհետ ջուր և օրհնություն կփոխանցի անցորդներին քաղաքի այն անկյունից, որտեղ երեկոները սիրում էր քայլել Գագիկը՝ տարիներ շարունակ Ջրականի պաշտպանը։

Հետախույզ,  ավագ լեյտենանտ Գագիկին 2020 թվականի օգոստոսին էին տալու կապիտանի կոչում․ ծնողները դեռ սպասում են։

Հոկտեմբերի 14-ին վիրավորվել է Հադրութի ճանապարհին, իսկ հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել։ Որդու մարմինը 6 օր հետո են գտել՝ Հոկտեմբերյանի դիահերձարանում։ Հուղարկավորությունից 4 ամիս անց միայն Պաշտպանության նախարարությունը հրապարակեց որդու անուն-ազգանունը։ Այս ընթացքում ստացել են նաև զանգեր՝ զոհվածի մարմին ճանաչելու համար։

Տան միակ որդուն կորցրած ծնողների մխիթարությունը նրա մասին պատմություններն են, հերոսությունները, որոնք բացահայտում են ծնողների համար։ Գագիկի հրամանատարության տակ գտնվող զինվորների հարազատներից ամեն օր են զանգեր ստանում, զանգում են նաև Գագիկի օգնությամբ փրկված տղաները։ Եվ հենց նրանց փրկված կյանքերն են այսօր օգնում, որ Գագիկի ծնողները կարողանան ապրել։ Իսկ ցայտաղբյուր-հուշաքարը ծնողների շնորհակալությունն է պատերազմում զոհված բոլոր տղաներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան