Վրաց ժողովուրդն արժանի է փոխզիջման, որին կհասնեն կառավարությունը և ընդդիմությունը. ԱՄՆ Պետդեպ
Քաղաքականություն
17.04.2021 | 18:13
Վրաց ժողովուրդն արժանի է փոխզիջման, որին կհասնեն կառավարությունը և ընդդիմությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։
Նշվում է, որ սա Վրաստանն առաջ տանելու միակ ճանապարհն է, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
«Վրաց ժողովուրդն արժանի է փոխզիջման, որին կհասնեն ինչպես կառավարությունը, այնպես էլ ընդդիմությունը: Սա է Վրաստանը առաջ տանելու միակ ճանապարհը: Վաշինգտոնում մեր անկեղծ զրույցների սխալ բնութագրումը հիասթափեցնող է»,- ասվում է հաղորդագրությունում։