Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել, որը վավերացնում է ռուսական պատվիրակության լիազորությունները։ Բանաձևի օգտին են քվեարկել 107 խորհրդարանական, դեմ՝ 36, ձեռնպահ է մնացել 24 պատգամավոր։ Նիստի հեռարձակումն իրականացվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում։ Բանաձևի նախագծում 11 լրացում է մտցվել, այդ թվում նաև պատվիրակության լիազորությունները չհաստատելու, ինչպես նաև առաջարկվել է տեղափոխել հարցի քննարկումը հունիսյան նստաշրջան։ …

