Ռուբեն Վարդազարյանին Ջհանգիրյանով փոխարինելը քաղաքական, թե՞ բացառապես իրավական գործընթաց է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։

Ուրբաթ Վարդազարյանի լիազորությունները, որպես ԲԴԽ նախագահի, կասեցվեցին, նրան ժամանակավորապես փոխարինող նշանակվեց Գագիկ Ջհանգիրյանը։ Վարդազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա հաստատել է տեղեկությունը, որ իր դեմ ցուցմունք է ներկայացրել նախկին դատավոր, հիմա արդեն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Այսօր Factor.am-ի հետ զրույցում Վարդազարյանն ասաց՝ շուտով մամուլի ասուլիս կտա և կպատասխանի բոլոր հուզող հարցերին, իսկ այն, ինչ կատարվում է ԲԴԽ-ի շուրջ, ըստ Վարդազարյանի, իրեն հեռացնելուն ուղղված քայլեր են, որոնց նպատակը ԲԴԽ նախագահի պաշտոնը Գագիկ Ջհանգիրյանին հանձնելն է։ Այս հարցի շուրջ Գագիկ Ջհանգիրյանը տեսակետ հայտնել չցանկացավ, ասաց՝ հարցազրույց չի տալիս։

Նշենք, որ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ Այս կապակցությամբ Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, թե հարուցված քրեական գործը կապված չէ Ռուբեն Վարդազարյանի մասնագիտական գործունեության հետ, հետևաբար՝ ԲԴԽ-ի համաձայնությունը ստանալու խնդիր չի առաջացել։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը Factor TV-ին ասաց, որ ԲԴԽ-ի շուրջ տեղի ունեցողը պետք է դիտարկել իրավական տեսանկյունից։ Բեքմեզյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը տհաճ է, հարցը՝ շատ զգայուն, և եթե պարզվի, որ իրավական գործընթացի քողի ներքո այլ բան է տեղի ունենում, ապա պետք է հետևողական լինել, որպեսզի դա իրականացնողները պատժվեն։

Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ Վարդազարյանի դեմ տեղի ունեցողի մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ նշելով, որ ԲԴԽ նախագահի նկատմամբ հետապնդումները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, երբ նա դատավորներին կոչ արեց հավատարիմ մնալ ժողովրդի առջև տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։ Վարդազարյանը, մասնավորապես, ասել էր, որ դատավորները պետք է տան, մեջբերում եմ՝ «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ իրենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Հայտարարությունն արվել էր այն ժամանակ, երբ դատարանները քննում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին կալանավորելու հարցը։ Նրանցից ոչ մեկը, ի դեպ, չկալանավորվեց։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ռուբեն Վարդազարյանի այս հայտարարությունը հիշեցնելով՝ ասում է, թե դա եղել է դատավորներին ուղղված մարտակոչ, և հիմա իրենց ուղղված քննադատությունների հետ համամիտ չէ։ Իշխանական պատգամավորից հետաքրքրվեցինք, ինչպես է ստացվում, որ Վարդազարյանին առաջադրվում է մեղադրանք արդարադատությանը միջամտելու հոդվածով, իսկ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի դեպքում, որը, փաստաբանների պնդմամբ, միջամտել է քննիչի որոշումներին, որևէ իրավական գործընթաց տեղի չի հետևում։

«Մենք որևէ իրավապահ մարմնի չենք ուղղորդում, որպեսզի կատարի մեր քաղաքական ցանկությունները»,- պատասխանեց նա։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասում է՝ ԲԴԽ-ի շուրջ կատարվողը իշխանությունների կողմից էներգիայի անիմաստ վատնում է․ «Ինչ եկել են իշխանության, դատական իշխանություն են փոխում, դատական համակարգում, չգիտեմ, հողմաղացների դեմ են պայքարում ու արդյունքում ստանում են այն, ինչ չէին ուզում»։

Գորգիսյանը, այնուամենայնիվ, զերծ մնաց գնահատական տալուց՝ Վարդազարյանի դեմ կատարվողը քաղաքական հետապնդո՞ւմ է, թե՞ ոչ։

Հավելենք, որ իրավապահ կառույցները չեն հստակեցնում, թե ինչ քրգործի մասին է խոսքը և արդյո՞ք այն հարուցվել է Վարդազարյանի աղմկահարույց հայտարարությունից առաջ, թե՞ հետո։ Հայտնի է միայն, որ ՀՔԾ-ում արդեն իսկ հարցաքննվել են թե՛ Վարդազարյանը, թե՛ նրա կինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան