Քաշմիրի շրջանում Հնդկաստանի Զինված ուժերի զինծառայողը զոհվել է Պակիստանի կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Այս մասին այսօր հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Հնդկաստանի ՊՆ-ին։ «Պակիստանի բանակը փոքր տրամաչափի զենքերից և ծանր ականանետերից կրակ է արձակել Ջամու և Քաշմիր դաշնակից տարածքների Ռաջուրի շրջանում հնդիկ զինվորների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մահացու վիրավորվել է Հնդկաստանի ԶՈւ մեկ զինծառայող։ Այս տարի …

