Նպատակ ունենալով թեթևացնել ծնողի զբաղվածությունն ու հաշմանդամություն ունեցող երեխայի համար ապահովել հասանելի և որակյալ ծառայություններ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքն՝ օրական 8 և շաբաթական 40 ժամով կազմակերպել պետական աջակցությամբ։ Սա հնարավորություն կտա վերապատրաստել անձանց, որոնց կողմից կազմակերպվող խնամքը կլինի արդյունավետ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների առօրյան, զարգացումը ճիշտ և գրագետ կազմակերպելու …

