ՌԴ-ն արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանության 10 աշխատակցի

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Մինչև մայիսի 21-ը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 10 աշխատակից պետք է լքի Ռուսաստանը: Համապատասխան գրությունն այսօր փոխանցվել է ԱՄՆ փոխդեսպան Բարթ Գորմանին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, գրում է EurAsia Daily-ն:

«Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Բարթ Գորմանը, ում հանձնվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանության 10 աշխատակցի persona non grata հայտարարելու մասին նոտան։ Նշված անձինք պետք է լքեն մեր երկրի տարածքը մինչ մայիսի 21-ը։ Սա հայելային պատասխան է ամերիկյան կողմի թշնամական գործողություններին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան և Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մի շարք աշխատակիցների նկատմամբ, որոնք անհիմն կերպով ճանաչվել են persona non grata»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դրանք ոչ բոլոր պատասխան միջոցներ են, որոնք Ռուսաստանը կձեռնարկի առաջիկայում՝՝ որպես ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին պատասխանելու մաս, վստահեցրել են ՌԴ ԱԳՆ-ից։

Տաթև Ֆռանգյան