Ամբողջական, թե՞ մասնակի փոփոխություններ․ ԸՕ նախագծի ճակատագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապրիլի 1-ին՝ 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից գրեթե 3 տարի անց։ Մինչ այդ Հայաստանում գործում էր 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգիրքը, որում ներառված ռեյտինգային ընտրակարգը քաղաքական ուժերից շատերը գնահատում էին որպես քողարկված մեծամասնական համակարգ։ Նիկոլ Փաշինյանն ԸՕ փոփոխության անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2018-ի ապրիլի 21-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 2 օր առաջ, իսկ հունիսի 1-ին՝ արդեն վարչապետի պաշտոնում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ, ԸՕ փոփոխությունը գնահատել է որպես ազատ-արդար-թափանցիկ ընտրություններ անցկացնելու կարևորագույն երաշխիք։ Հոկտեմբերի 22-ին և 29-ին Ազգային ժողովը, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն էր կազմում, երկու անգամ մերժել է ԸՕ փոփոխությունների նախագիծը, ինչը վարչապետ Փաշինյանն անվանել է սաբոտաժ։

2020թ․ հունիսին օրենսգրքում որոշ փոփոխություններ իրականացվել են, սակայն դրանք հիմնականում առնչվել են ՏԻՄ ընտրություններին, իսկ ռեյտինգային ընտրակարգը պահպանվել է։ Այդ դրույթը հանվել է միայն այս տարվա ապրիլի 1-ին իրականացված փոփոխությունների արդյունքում։ Ի դեպ, օրենքն ընդունվել է միայն «Իմ քայլը» խմբակցության ձայներով․ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» քվեարկությանը չեն մասնակցել։ Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ստորագրելու այդ օրենքը և չի դիմելու Սահմանադրական դատարան։

Ռեյտինգային ընտրակարգի վերացումից և պարզ համամասնական ընտրակարգի հաստատումից բացի, էական փոփոխություններ են նաև կուսակցությունների համար անցողիկ շեմի նվազեցումը՝ 5-ից 4 տոկոսի, իսկ դաշինքների համար՝ բարձրացումը՝ 7-ից 8 տոկոսի, սեռերի հավասար ներկայացվածության լրացուցիչ երաշխիքները, հանրային վերահսկողության լծակների ընդլայնումը և խորհրդարանում դաշինքների ձևավորման կարգի ու ժամկետների փոփոխությունը։

Տարբեր հարթակներում ծավալված քննարկումների ընթացքում որպես խնդրահարույց կետեր առանձնացվել են քարոզարշավի համար նախատեսված սեղմ ժամկետը, հնարավոր երկրորդ փուլի դեպքում՝ միայն երկու ուժերի մասնակցության խնդիրը և հանձնաժողովների ձևավորման կարգը։

Ընտրական օրենսգրքում փոփոխություններին կանդրադառնանք այսօր ժամը 21:00-ին, Factor TV-ի «Բարեփոխումների հրամայական» հաղորդաշարի հերթական քննարկման ժամանակ։