Արցախում ստեղծվել է հանձնաժողով՝ պատերազմի պատճառով հասցված վնասների հաշվառման և գնահատման գործառույթն իրականացնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
21.04.2021 | 20:43Արցախի կառավարության որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով՝ պատերազմական գործողությունների հետևանքով պետությանը, համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասների հաշվառման և գնահատման գործառույթն իրականացնելու համար։
Այսօր կայացել է անդրանիկ նիստը՝ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում։