Դիմակավորված ԱԱԾ-ականներ, հայհոյանք, քաշքշուք. ինչ կոշտ պատիժ է սպասվում Փաշինյանի այցը տապալածներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցը տապալվել է: Մարզի մի խումբ բնակիչներ փակել են վարչապետի ճանապարհն ու հայհոյանքներ հնչեցնելով՝ պահանջել անմիջապես հեռանալ Սյունիքից:

Այս այցի մասին վարչապետի աշխատակազմը նախապես չէր հայտնել: Հանրությունն այդ մասին տեղեկացավ միայն Փաշինյանին ուղեկցող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գրառումից: Վարչապետն ԱԺ փոխխոսնակի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ երեկ երեկոյան այցելել է Շուռնուխի մի քանի ընտանիքների:

Այսօր արդեն վաղ առավոտից մի խումբ սյունեցիներ խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հանդիպումներն Ագարակի, Մեղրիի, Կապանի և Քաջարանի բնակիչների հետ: Մի քանի տասնյակ քաղաքացիներ վարչապետի հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, նաև կապիտուլյանտ անվանել: Նիկոլ Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանած քաղաքացուն նույն կերպ է պատասխանել՝ «կապիտուլյանտը դուք եք»:

Փաշինյանը Սյունիքի մարզում շրջել է վարչապետի անվտանգությունն ապահվող աշխատակիցների, ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների, այդ թվում՝ դիմակավորված անձանց ուղեկցությամբ, նաև բախումներ են գրանցվել քաղաքացիների և հատուկջոկատայինների միջև: Կադրերից երևում է, որ վնասվել է ԱԱԾ ՊՊԾ ղեկավարի կոստյումը:

Ագարակում քայլելիս Փաշինյանը որևէ ելույթ չի ունեցել: Միայն իրեն հայհոյող քաղաքացիներին նկատի ունենալով՝ հայտարարել է, որ այս հարցը կարգավորելու են, ինչը որպես սպառնալիք է ընկալվել:

Փաշինյանի թիմակից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ճիշտ է համարում վարչապետի նման արձագանքը քաղաքացիներին: «Լավ է անում վարչապետը»,- ասում է Արփի Դավոյանը՝ շեշտելով, որ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա կազմակերպածներն անպատիժ չեն մնալու:

Իմքայլական պատգամավորը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցն ու քաղաքացիների հետ հանդիպումը սադրիչներն են խոչընդոտել: Պատգամավորը որպես կազմակերպիչ նշում է քրեական գործով անցնող Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և նրա մերձավորների անունները:

Նշենք, որ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից ստեղծված «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է: Ըստ լուրերի՝ այս կուսակցությունն այն ուժերից մեկն է, որը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մաս է կազմելու:

Մեղրիի քաղաքապետն ամբողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Սյունիքից «Իմ քայլը» դաշինքով ընտրված, բայց հետո նույնանուն խմբակցությունը լքած Աննա Գրիգորյանը դեմ է բոլոր այն պնդումներին, որ Փաշինյանի դեմ ակցիան կազմակերպված է քաղաքական ուժերի կողմից: Գրիգորյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը Մեղրի է այցելել Ալիևի՝ երեկ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ բացահայտ արված սպառնալիքից հետո։

Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը վարչապետի խոսնակը «հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ» է որակել, որոնք որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ: Օրվա երկրորդ կեսին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ տեսանյութ հրապարակեց և նշեց, որ Կապանում վարչապետն առանց սադրիչների զրուցում է քաղաքացիների հետ:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Փաշինյանի դեմ ակցիան ուղղորդված է համարում: Ասում է՝ Սյունիքի համայնքապետերի կողմից կազմակերպված քաղաքական ակցիա էր: Քաղաքագետը նշում է՝ եթե նախկինում նման միջադեպ լիներ, ապա քաղաքացիներին, մեղմ ասած, դաժան պատժի կենթարկեին:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ բողոքի ակցիաների՝ ուղղորդված լինելու մասին խոսակցությունները երկրորդական է համարում: Ասում է՝ սյունեցիների պահվածքը համարժեք է Փաշինյանի երեք տարվա պահվածքին:

Ստյոպա Սաֆարյանն էլ շեշտում է՝ նման ակցիաները սյունեցուն թույլ չեն տալիս երկրի ղեկավարությանը ներկայացնել օրակարգային խնդիրները և լուծումներ պահանջել:

Ստեփան Դանիելյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Սյունիքում, այլ ընդհանրապես ոչ մի խնդիր չի կարող լուծել:

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը եզրափակվել է մարզպետարանում Երևանից ժամանած Սուրեն Պապիկյանի, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ոստիկանապետ Վահե Ղազարյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցությամբ: Ի դեպ՝ Փաշինյանն այլևս իր այցերից ուղիղ եթերներ չի մտնում, լրագրողներին կառավարությունից նախապես հանդիպումների մասին չի տեղեկացվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան