«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պարզաբանում խնդրեց «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին: «Պարո՛ն վարչապետ, Ի վերջո «Իսկանդեր» կիրառվե՞լ է, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը: Հարցին վարչապետի փոխարեն պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ տվյալ հարցի շուրջ բոլոր հնարավոր պարզաբանումներն ու հայտարարությունները եղել են արդեն: «Պարզաբանումները տրվել են վարչապետի մամուլի խոսնակի կողմից: …

