Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ «Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում: Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում: …

