ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերեվարված անձանց։ Բացի այդ, ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու ու խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով․

«Կոմիտեի կարծիքով՝ վերջին ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար և հետևաբար առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունը ու վերանորոգումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը: Հետևաբար, Կոմիտեն լիազորել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև կոնֆլիկտներով զբաղվող իր ենթահանձնաժողովին `ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի լուծման համար անհրաժեշտ կոնկրետ մեխանիզմները:

Կոմիտեն երկու կողմերին էլ կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու ու խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով»:

 

Տաթև Ֆռանգյան