Ստեփանակերտի դպրոցներում գրեթե 70 տոկոսով վերականգնվել է աշակերտների թիվը, 75 տոկոսով՝ մանկավարժական անձնակազմի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կրթության, գիտության և մշակույթի փոխնախարար Միքայել Համբարձումյանը՝ հավելելով, որ գործում են գրեթե բոլոր հանրակրթական դպրոցական հաստատությունները, բացի համար 5 և համար 9 դպրոցներից: «Ստեփանակերտի դպրոցներում մինչև պատերազմը սովորում էր 8 հազար 548 աշակերտ: Ներկայումս գործող դպրոցներում սովորում …

