Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մերժել է Ձորագետի վրա երկու փոքր ՀԷԿ-երի համար ջրօգտագործման թույլտվությունների ստացման հայտերը։ Այս հարցով նախարարություն առարկություններ էր ներկայացրել Հայկական բնապահպանական ճակատը։ ՀԲՃ-ից հիշեցնում են նաև, որ անցած տարի նույնպես՝ նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հրամաններով մերժվել էին այդ հայտերը։

