Քննություն է տարվում՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:30-ի սահմաններում, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 59-ամյա բնակիչ. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. ապրիլի 22-ին` ժամը 01:10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի տներից մեկի դիմաց, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, նույն քաղաքի 40-ամյա բնակիչը 59-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին` պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով հեռացել է:

Կարճ ժամանակ անց 40-ամյա տղամարդը  իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգով հետ է վերադարձել վերոհիշյալ վայր, որտեղ հանդիպել է ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներին: 40-ամյա տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկաններից պահանջել է հեռանալ, որից հետո իր մոտ գտնվող ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, վերջիններիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ անկանոն կրակոց է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, հեռացել է դեպքի վայրից ու նույն ինքնաձիգից մեկ անգամ կրակել իր ծնոտին` ինքն իրեն պատճառելով «ստորին ծնոտի հրազենային վիրավորում» մարմնական վնասվածք, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության  Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվում է նախաքննություն:  Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: