ԵԽԽՎ-ն կոչ է արել օգտագործել բոլոր գործիքները Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու համար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է արվում ՌԴ իշխանություններին մինչև 2021 թվականի հունիսի 7-ն ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին։ Բանաձևին կողմ է քվեարկել 105 մարդ, 26-ը դեմ է քվեարկել, իսկ 11-ը՝ ձեռնպահ:

ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի նախարարական մարմնին կոչ է արել «օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները», այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածը, ապահովելու Ալեքսեյ Նավալնիի գործով Ստրասբուրգի դատարանի վճռի լիակատար և արագ կատարումը։ Այս մասին ասված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում։

Բանաձևի նախագծում, որը շաբաթվա սկզբին հրապարակվել էր վեհաժողովի կայքում, ասված է, որ ԵԽԽՎ-ն կոչ է անում ազատել Նավալնիին մինչև ԵԽ նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների թեմայով հերթական նիստը, որը նախատեսված է 2021-ի հունիսի 7-9-ը:

ԵԽԽՎ-ն նաև կոչ է արել Մոսկվային, նախքան Նավալնիին ազատ արձակելը, «տրամադրել նրան անհրաժեշտ բժշկական օգնություն և ապահովել նրա իրավունքների լիակատար հարգումը», այդ թվում `իր նախընտրած բժիշկների կողմից զննումի իրականացումը:

«Պարոն Նավալնիի առողջությունը զգալիորեն վատթարացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում, և դա կարող է լինել անմարդկային վերաբերմունքի կամ պատժի հետևանք, ինչն արգելվում է», – ասված է բանաձևում: