4-4․5 տարի հետո ռուսական զորքերը միջազգային խաղաղապահներով փոխարինելու հարց կառաջանա․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ ռազմագերիների հարցը միջազգային հարթակներ տանելը մեզնից կախված չէր: «Հայ գերիների հարցը ԵԽԽՎ-ում. տեղափոխե՞լ խնդիրը միջազգային հարթակներ, թե՞ ոչ» թեմայով առցանց քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

«Իրականում մենք կարող էինք լինել ձևական նախաձեռնողը, բայց իրականում այդ գործընթացը պետք է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում, որն ավելի շատ վերաբերում է Ռուսաստանին, քան Հայաստանին: Արևմուտք-ՌԴ այսօրվա հարաբերությունների սրումը, որը որոշ փորձագետներ անվանում են սառը պատերազմ, ինքն իր հետ բերում է նաև որոշ ազդեցություն»,-նշեց Խուրշուդյանը:

Նրա խոսքով՝ արցախյան հակամարտության մեջ ՌԴ-ն վերջերս դարձել է հիմնական միջնորդը և ստանձնել է պարտավորություն հատկապես պատերազմի կանգնեցման առումով: Սակայն ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ օրինակ, եռակողմ պայմանագրում նշված կետերից միայն տարածքների դեօկուպացիայի կետն է կատարվել:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների վերադարձի թեմայով քննարկումներին՝ նա նշեց՝ այս ճնշումները ոչ թե միայն Ադրբեջանի վրա են, այլ ուղղված են ՌԴ միջնորդությունը հարցականի տակ դնելուն: Դրան հակառակ ՌԴ-ն անընդհատ փորձում էր արդյունքներ ապահովել: Ուզում էր կոմունիկացիաներն ամեն գնով  բացել, որը չի ստացվում, քանի որ Ադրբեջանն է դրա դեմ. ինչ-ինչ միջանցքի պահանջ է դնում, որը արձանագրված չէ հայտարարության մեջ: Փորձում էր գերիների հարցը լուծել, էլի չի ստացվում. Ադրբեջանն է դիմադրում: Հրադադարի ռեժիմն էլի խախտվում է. վերջին օրերի զարգացումները նայեք: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ռուսական զորքերի՝ այնտեղ մնալու իմաստը ո՞րն է, եթե հայտարարության մեջ ստանձնած որևէ հարց չի կարողանում իրականացնել: Միակ բանը տարածքների՝ այսպես կոչված դեօկուպացիան էր, որը միջազգային հանրությունը համարում էր, որ Ադրբեջանինն է: Դրանից այն կողմ ՌԴ-ն ոչ մի հարց լուծել չի կարողանում, և այս ԵԽԽՎ քննարկումները հենց նաև դրան են միտված: Պատահական չէ ռուսական պատվիրակության դեմ կամ ձեռնպահ քվեարկելը գերիների հարցը այս հարթակ մտցնելուն: Հասկացել են, որ այն ալիքի մի մասն է, որը նշանակում է Ռուսաստանին ասել կամ քայլեր ձեռնարկել կամ ընդունել Մինսկի ավելի մեծ դերակատարումը: Եվ եթե այսպես շարունակվի, նույնիսկ կարող է 4-4.5 տարի հետո հարց առաջանալ ռուսական զորքերը միջազգային  խաղաղապահներով փոխարինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: