Սա ռազմական հանցագործություն է. պատգամավորն Կանադայի ԱԳ նախարարին կոչ է արել աջակցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կանադայի Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Էլիզաբեթ Մեյը Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ, կոչ արել, որպեսզի Կանադան պաշտպանի «Human Rights Watch»-ի առաջարկությունները և աջակցի հայ ռազմագերիներին։ Նամակը հրապարակել է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Ես գրում եմ, որպեսզի իմ մտահոգությունն արտահայտեմ 2020թ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ «Human rights watch»-ի վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, ադրբեջանական զինված ուժերը հայ ռազմագերիներին «դաժան ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու կտտանքների են ենթարկել, լինի դա գերի վերցնելիս, նրանց փոխանցման ժամանակ, թե քննչական մեկուսարաններում կալանքի տակ պահելու ժամանակ»,- գրել է Մեյը, նշելով, որ նման վերաբերմունքը ռազմական հանցագործություն է:

Պատգամավորը Կանադայի իշխանություններին կոչ է արել աջակցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին: