Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ԵԽԽՎ հայտարարությունը

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։ Ստորև ներկայացնում ենք կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, և դրանց համակ ուշադրությամբ հետևում է մոնիթորինգի հանձնաժողովը: Այլ համապատասխան կոմիտեների հետ համագործակցությամբ՝ այն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետներին։ Հայաստանից և Ադրբեջանից համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ համատեղ հայտարարություններով:

Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների ազգային ժողովները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան անհրաժեշտ վստահության մթնոլորտի ստեղծման, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման գործում: Հետևաբար, ողջունում ենք եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, սակայն մտահոգություն ենք հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, Կոմիտեն կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է ուժեղացնեն իրենց համագործակցությունն ու շփումները ՝ նշված տարածքների ականազերծման համար՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով:

Կոմիտեն կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է բոլոր պահվող անձանց փոխանակումը ՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց։ Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարած 188 հայերի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որպեսզի բոլոր հայ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն ու հանձնվեն Հայաստանի իշխանությունների խնամքին:

Կոմիտեի կարծիքով՝ վերջին ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար և հետևաբար առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունը ու վերանորոգումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը: Հետևաբար, Կոմիտեն լիազորել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև կոնֆլիկտների իր ենթահանձնաժողովին `ավելի մանրամասն ուսումնասիրելու այս երկու հարցերի լուծման համար անհրաժեշտ կոնկրետ մեխանիզմները:

Կոմիտեն երկու կողմերին էլ կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ `եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու ու խաղաղ բանակցությունները սկսելու նպատակով»:

 

Տաթև Ֆռանգյան