Ապրիլին Ադրբեջանից ավելի քան 52 տոննա թարմ լոլիկի մուտքը ՌԴ տարածք չի թույլատրվել՝ կարանտինային վնասատուների առկայության պատճառով։ Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի միջմարզային կովկասյան վարչությունը։ Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, վարչության կողմից ստուգվել է 39,656 տոննա թարմ բանջարեղեն ու միրգ, որոնք ներկրվում են Ադրբեջանից ու Իրանից։ «Կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողության ընթացքում ՌԴ տարածք չի թույլատրվել Ադրբեջանից …

